Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ալեքսանդր Լապշին. Պազվում է Ղարաբաղում ավտոմեքենաներն ուկրաինական «UA» համարանիշներով են

Ալեքսանդր Լապշին. Պազվում է Ղարաբաղում ավտոմեքենաներն ուկրաինական «UA» համարանիշներով են
20.10.2020 | 21:18

«Ազատագրված» Հադրութից, Մարտունիից և Ջաբրայիլից ադրբեջանցի զինվորականների նկարահանած տեսանյութերից պարզվում է, որ հայերն արաբական ծածկագիր են օգտագործում, և Մարտունիում գործում է Սիրիայի ազգային բանկ, իսկ դատելով արաբական գրությունից՝ բաժանմունքը, չգիտես ինչու, Հալեպում է, գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում:


«Նաև ադրբեջանական տեսանյութերից ինձ համար բացահայտեցի, որ Ղարաբաղում ավտոմեքենաներն ուկրաինական «UA» համարանիշներով են, իսկ դրանց շուրջ ավերածությունները հիշեցնում են Դոնեցկը: Բացի այդ, իմացա, որ Ադրբեջանի կողմից իբր գրավված Զոդի լեռնանցքում սոճիներ են աճել: Ընդամենը մեկ տարում, մեկ տարի չեմ եղել այնտեղ: Դա իսկական հրաշք է, չէ՞ որ այնտեղ միայն մերկ ժայռեր էին: Ենթադրում եմ, որ շուտով Ադրբեջանը մեզ կծանոթացնի Յաշմա հատուկ նշանակության ջոկատի գրոհայինների սելֆիների հետ Ստեփանակերտում: Այդ լուսանկարներից մենք կիմանանք, որ Ստեփանակերտը գեղեցիկ մի քաղաք է ծովափին, որը հիշեցնում է Սումգայիթը», - գրել է նա:

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ